Անհեթեթ բողոք

22/06/2009

Երեկ մեր թերթի խմբագրություն էր զանգահարել Արեւիկ գյուղի փոստային բաժանմունքի աշխատակից տիկին Անահիտը: Վերջինս վրդովված էր այն փաստի համար, որ Արեւիկ գյուղի խնդիրներին անդրադառնալիս գրել էինք նաեւ այն մասին, որ գյուղում վաղուց են մոռացել, թե վերջին անգամ երբ են նամակ ստացել: Սա աշխատակիցը հասկացել է իբրեւ իրենց ծառայության վատ որակին ուղղված դիտարկում: «Բայց Ձեզ ո՞վ է ասել, մեր գյուղի փոստն ամենալավ աշխատող փոստերից ա: Ու գիտեք` ինչքան նամակ ենք ստանում: Էդ ո՞վ էր Ձեզ ասել: Դուք իմ աշխատանքը ջուրն եք գցում»,- ասաց գյուղի փոստային բաժանմունքի աշխատակիցը: Ի դեպ, այս մասին Արեւիկում գյուղի հոգսերի մասին խոսելիս ասել էր փոստատան աշխատակիցներից մեկը: