Թանկարժեք տղան

22/06/2009

Վրացական «Կվիրիս պալիտրա» շաբաթաթերթի կողմից անցկացված հարցման մասնակիցների կարծիքով՝ Վրաստանի իշխանության ամենահարուստ ներկայացուցիչը նախագահ Միխայիլ Սահակաշվիլին է: Հարցմանը, որն անցկացվել է ըստ 8-բալանոց սանդղակի, մասնակցել է 506 մարդ:

Վարկանիշային աղյուսակում Սահակաշվիլին գրավել է առաջին տեղը` 7,52 միավորով: Երկրորդ տեղը զբաղեցրել է ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին՝ հավաքելով 6,46 միավոր: 5,9 միավորով նրան հաջորդում է Թբիլիսիի քաղաքագլուխ Գիգի Ուգուլավան: Հաջորդ տեղերը զբաղեցրել են Աջարիայի Ինքնավար Հանրապետության ղեկավար Լեւան Վարշալոմիձեն, արդարադատության նախարար Զուրաբ Ադեիշվիլին, վարչապետ Նիկոլոզ Գիլաուրին, պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական կոմիտեի նախագահ Գիվի Թարգամաձեն: