Հունիսի 22-ին

20/06/2009

Նախկին «Յոթի գործով» քաղբանտարկյալներ Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի դատավճիռները հրապարակվելու են հունիսի 22-ին: Ս. Միքայելյանի դատավճիռը հրապարակելու է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, իսկ մյուսներինը` Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը: Իսկ Գրիգոր Ոսկերչյանի վերաբերյալ ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով քրեական գործի քննությունը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվելու է հունիսի 22-ին: