ՀՅԴ-ն քննարկում է

20/06/2009

«Կուսակցությունը միշտ էլ քննարկում է, թե քաղաքական իրավիճակն ինչպիսին է, եւ ինքն այդ պարագայում ինչ քայլերի է դիմելու: Որպես կոալիցիայից դուրս եկած կուսակցություն` պարզ է, որ կուսակցությունն իր քայլերը պետք է որ նաեւ այդ իրավիճակին համապատասխանեցնի, եւ այդ քննարկումները միշտ էլ գնում են: Երեւանի քաղաքապետական ընտրությունները վերջացան, եւ կուսակցությունն ավելի հանգիստ կարող է որոշել իր անելիքները: Այսինքն՝ դուրս գալուց հետո անելիքները եւ ծրագրերը քննարկելու համար շատ ժամանակ չեղավ, բայց հիմա այդ հնարավորությունը կա, եւ կուսակցությունը դա կանի»,- երեկ պատասխանելով «7 օր» կայքի թղթակցի` «Ինչպիսի՞ն է լինելու ՀՅԴ քաղաքական կուրսը» հարցին՝ պատասխանել է ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: