Այսօր ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա այցով մեկնում է Իրանի Իսլամական Հանրապետություն: Ըստ ԱԺ մամուլի ծառայության, Թեհրանում պատվիրակությունը հանդիպումներ կունենա ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեջադի, Խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի, Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի հետ: