Առեւանգման գործով

20/06/2009

Երեկ Մոսկվայում իրավապահները ձերբակալել են չորս գործազուրկների, որոնք կասկածվում են Հայաստանի մի քաղաքացու առեւանգման մեջ: Ինչպես «Նովոստի» լրատվական գործակալությանը փոխանցել են քաղաքի իրավապահ մարմիններից, Հայաստանի քաղաքացուն առեւանգել էին հունիսի 5-ին Շերեմետեւսկայա փողոցի վրա: Հետագայում հայաստանցուն հաջողվել է ինքնուրույն դուրս պրծնել գերությունից: Ձերբակալվածներից երեքը նախկինում դատված են: Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել մարդու առեւանգման հատկանիշներով: Ռուսաստանի Քրեական օրենսգրքով տվյալ հանցագործության համար սահմանված ամենախիստ պատիժը 15 տարվա ազատազրկումն է: Հայաստանցու կամ ձերբակալվածների ինքնությունը, ինչպես նաեւ գործի հետ կապված այլ մանրամասներ աղբյուրը չի հրապարակում: