ԵՄ անդամ երկրների ղեկավարների ու կառավարությունների գագաթաժողովը միաձայն հաստատել է Ժոզե Մանուել Բարոզոյի թեկնածությունը Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում: Նա այս պաշտոնում, փաստորեն, ընտրվում է երկրորդ անգամ: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ն նախագահող երկրի` Չեխիայի վարչապետ Յան Ֆիշերը: «Մենք ցանկանում ենք, որ Եվրոպան ունենա ուժեղ առաջնորդ»,- ասել է նա: Այս ընթացակարգից հետո Բարոզոյի թեկնածությունը հուլիսի սկզբին պետք է հաստատի ԵԽ-ն: Ըստ փորձագետների, ընտրությունների նման ելքը կանխատեսելի էր դեռ հունիսի 4-7-ը տեղի ունեցած ԵԽ ընտրությունների ժամանակ, որի արդյունքում հաղթանակ տարավ կենտրոնամետ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը: Բարոզոն այդ կուսակցության անդամ է: Միաժամանակ Եվրոպական ժողովրդական կուսակցությունը բացարձակ մեծամասնություն չունի, եւ Եվրախորհրդարանում նրա թեկնածությունը հաստատելու հարցում որոշ խնդիրներ կարող են առաջանալ: