«ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբին օգնում է առաջխաղացման հասնելու ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»,- ԱՄՆ Սենատի Արտաքին գործերի կոմիտեի նիստում երեկ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ
Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Գորդոնը: «Մայիսի 7-ին Պրահայում եւ հունիսի 4-ին Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումները ճանապարհ բացեցին շրջանակային համաձայնագրի կնքման գործընթացն ակտիվացնելու համար»,- ասել է Գորդոնը: Նա նշել է, որ ԱՄՆ-ը օգնություն է ցույց տալիս հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանը եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Մենք հուսով ենք, որ այդ գործընթացներն առանձին, բայց զուգահեռ ձեւաչափով պետք է արագացված առաջ ընթանան: Ապրիլի 22-ին երկու երկրների կողմից արված համատեղ հայտարարությունը կբերի հարաբերությունների նորմալացման ու սահմանների բացման, ինչը պատմական իրադարձություն կդառնա»,- հայտարարել է Հիլարի Քլինթոնի տեղակալը: