Անհրաժեշտ պարագաներն են` 600գ հավի մսի խճողակ (ֆարշ), 5 հատ ձու, սպիտակ, փափուկ հաց, 1 գազար, 2 գլուխ սոխ, 2 լոլիկ, սխտոր եւ կանաչի:
4 ձուն աղով հարել եւ 2 ձվածեղ-բլիթ պատրաստել:
2 պճեղ սխտորն ու 1 գլուխ սոխը մանր կտրատել, տապակել բուսական յուղով, ավելացնել քերիչով անցկացրած գազարը, ապա ` կեղեւը մաքրած եւ կտրատած լոլիկները: Շոգեխաշել այնքան, մինչեւ բանջարեղենը փափկի: Պատրաստի սոուսը համեմել աղով, պղպեղով ու չորացրած համեմով:
Հետո աղացած հավի մսին ավելացնել մանր կտրատած սոխը, սխտոր, աղ, համեմունքներ, ձուն եւ կաթով թրջած հացը: Փայլաթղթի` կարագով պատված շերտի վրա լցնել խճողակի կեսը, վրան դնել ձվածեղներից մեկն ու լցնել սոուսի մի մասը: Կարելի է նաեւ վրան ցանել քերած պանիր: Զանգվածը փայլաթղթի օգնությամբ ռուլետանման փաթաթել: Երկրորդ ռուլետը փաթաթել հետեւյալ հերթականությամբ. փայլաթղթի վրա լցնել նախ ձվածեղը, ապա վրան լցնել խճողակը, իսկ վերջում` սոուսը: Ռուլետները պատրաստել մինչեւ 180 աստիճան տաքացրած ջեռոցում` 35-40 րոպե: