Փոփոխություններ

18/06/2009

«Հայոց լեզու, գրականություն» միասնական քննական թեստի Ա-45 առաջադրանքում Հովհ. Թումանյանի «Փարվանա» լեգենդին վերաբերող լուծման տարբերակը եւս համարվել է ճիշտ, որի արդյունքում այդ ենթահարցը որպես ճիշտ պատասխան նշած դիմորդների գնահատականը կբարձրացվի 0,25 միավորով: Գնահատման եւ թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանն «Արմենպրեսի» հետ զրույցում նշել է, որ այս առարկայից կազմակերպված մասնագիտական քննարկման ժամանակ մասնագետներն առաջարկել էին փոփոխություն կատարել Ա-45 եւ Բ-79 առաջադրանքների միավորներում: Մյուս առաջադրանքների վերաբերյալ առաջարկությունները մերժվել են մասնագիտական առումով անվիճելի լինելու հիմնավորումով: Նշվել է նաեւ, որ քննության թեստը բովանդակային եւ կառուցվածքային առումով համապատասխանում է ուղեցույցին ու դպրոցական ծրագրին: «Մաթեմատիկա» առարկայի բողոքարկման ժամանակ եւս մասնագիտական խմբի առաջարկով բողոքարկման հանձնաժողովը որոշել է Մաթեմատիկայի միասնական քննության 1, 2, 3, 4 թեստերի համապատասխանաբար 59, 60, 61, 62 առաջադրանքները սխալ լուծած կամ չլուծած շրջանավարտների արդյունքները համարել դրական: