«Արժանի» պատասխաններ

14/06/2009

Երեկ ԱԺ ճեպազրույցներում` արձագանքելով «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի հայտարարությանը, ըստ որի` դադարեցվել է Հայաստանի ճանապարհաշինական աշխատանքների համար տրամադրվելիք գումարի մուտքը` հաշվի առնելով Երեւանի ավագանու ընտրություններում տեղ գտած ոչ ժողովրդավարական մեթոդների կիրառումը, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասել է, թե չի կարծում, որ այս պատժամիջոցը կիրառելով Հայաստանն ավելի ժողովրդավար կդառնա: ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն էլ` անդրադառնալով ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարությանը, ասել է. «Ինչպես միշտ, Պետդեպի զեկույցի մեջ ամեն ինչ թացը չորի հետ խառնված է»: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ հայտարարել է, թե ԱՄՆ-ը ոչ թե ընտրություններն է վերլուծում իր գնահատականները հնչեցնելիս, այլ` «փորձում է միջպետական հարցեր լուծել»: