Հանդիպելու են բոլորին

14/06/2009

Հունիսի 15-ին եռօրյա այցով Երեւան կժամանեն ԵԽ ԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն: Ըստ ԱԺ Հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության, կհանդիպեն ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, Մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի, ԵԽ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամների, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, ԵԽ անդամ-երկրների դեսպանների եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ըստ նույն աղբյուրի, համազեկուցողները Երեւանում հանդիպելու են նաեւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, փաստահավաք խմբի նախկին անդամների, դատապաշտպանների, ազատազրկված որոշ անձանց կանանց հետ: