Նախօրեին Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում հայտնաբերվել է 34-ամյա մի հայ քահանայի դիակ: Ըստ «Ֆրանսպրեսի»՝ Երուսաղեմի ոստիկանության խոսնակ Միկի Ռոզենֆելդը տեղեկացրել է, որ հայ հոգեւորականի դիակը հայտնաբերվել է 2 հարթակների միջեւ ընկած սանդղավանդակում: «Հայ հոգեւորականի մահը հանցագործության հետեւանք չէ: Ամենայն հավանականությամբ, նա վայր է ընկել ու մահացել»,- ասել է նա: