Հիմա էլ թափոնների փորձագետներ են պետք

11/06/2009

Ռադիոակտիվ թափոնների կառավարման ռազմավարության մշակման աշխատանքային խումբը երեկ առաջին նիստն է անցկացրել, վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Աշխատանքային խմբում ընդգրկված գերատեսչությունների ներկայացուցիչները քննարկել են ազգային ծրագրի մշակման հետ կապված աշխատանքային հարցեր: ԱԱԽ մամուլի գրասենյակի փոխանցմամբ` Ա. Բաղդասարյանն առաջարկել է Եվրամիության անդամ երկրների փորձը լավագույնս ուսումնասիրելու նպատակով կազմակերպել քննարկումներ եվրոպացի փորձագետների հետ: Նիստում որոշում է կայացվել սեպտեմբերի վերջին քննարկման ներկայացնել ռադիոակտիվ թափոնների կառավարման ազգային ռազմավարության հայեցակարգային դրույթները: