Առանց ադրբեջանցիների

11/06/2009

Երեկ ԼՂ իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի` Ֆիզուլիի ուղղությամբ, Կարախանբեյլի բնակավայրի մոտակայքում: Ադրբեջանական կողմը դիտարկման առաքելությանը չի ուղեկցել դեպի իր առաջնային գծի սահմանները, դեպի նախօրոք համաձայնեցված կետ, ինչի արդյունքում ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկումն իրականացնել ավելի հեռավոր տարածությունից: Դիտարկման ժամանակ կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: