Ցանկացած ձեւով

11/06/2009

«Վրաստանի իշխանությունները պատրաստ են շարունակել երկխոսությունն ընդդիմության ցանկացած առաջնորդի հետ ցանկացած ձեւաչափով եւ ձեռնարկել հստակ գործնական քայլեր»,- ընդդիմության առաջնորդ Լեւան Գաչեչիլաձեի եւ Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի` նախօրեին կայացած հանդիպումն այսպես է մեկնաբանել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեն: «Հույս ունեմ, որ երեկվա հանդիպումը կունենա իր շարունակությունը, եւ կձեռնարկվեն հստակ քայլեր: Կարծում եմ, որ երկխոսությունը պետք է դուրս գա տվյալ բառի բուն նշանակության շրջանակներից»,- հայտարարել է Բաքրաձեն: