Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Օլի Ռենը հայտարարել է, որ Թուրքիան պետք է պատրաստ լինի քաղաքական բարեփոխումներ իրականացնել: «Հակառակ դեպքում ամեն ինչ էլ ավելի կբարդանա»,- ասել է նա` խոսելով ԵՄ-Թուրքիա` Եվրամիության կազմում ընդգրկվելու նպատակով ընթացող բանակցությունների մասին: «Խոսքի, մամուլի եւ կրոնի ազատությունների հարցը, դաշինքների եւ քաղաքական կուսակցությունների վերաբերյալ օրենքները եւ Կիպրոսի հիմնահարցը անհապաղ լուծման կարիք ունեցող խնդիրների թվում են»,- ասել է Ռենը: