Ադոնցի փոխարեն

09/06/2009

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի երեկվա արտահերթ նիստում որոշում է կայացվել համամասնական ընտրակարգով` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակից Ազգային ժողովի պատգամավոր գրանցել Վաչագան Անուշավանի Խուրշուդյանին: Այս որոշման հիմք է հանդիսացել մայիսի վերջին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Ավետ Ադոնցի` Բելգիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան նշանակելու հետ կապված պատգամավորական լիազորությունների դադարեցումը: Ի դեպ, երեկ ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ է ընտրվել ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերով շտական հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանը: Իսկ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ՀՅԴ-ական Հրայր Կարապետյանը: Հիշեցնենք, որ այս պաշտոնը թափուր էր մնացել ՀՅԴ-ական Արթուր Աղաբեկյանի հրաժարականից հետո: