Այսօր ժամը 17:00-ին տեղի է ունենալու Հանրային խորհրդի նիստ, որի ժամանակ քննարկվելու է համաներման առաջարկով Սերժ Սարգսյանին դիմելու հարցը: Այս մասին երեկ թղթակցի հետ զրույցում ասել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: Հիշեցնենք, որ համանման առաջարկով Սերժ Սարգսյանին դիմել էին նաեւ Մարտի մեկի ժամանակավոր հանձնաժողովի անդամներ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանն ու դաշնակցական Արծվիկ Մինասյանը: Այն հարցին, թե ստացե՞լ է արդյոք նախագահի պատասխանը իր առաջարկի վերաբերյալ, Ն. Զոհրաբյանը երեկ պատասխանել է, որ իր առաջարկը անձամբ իրեն ուղղված պատասխան նախագահի կողմից չի ենթադրում: «Մենք պատասխան չէինք էլ ակնկալում»,- ասել է Ն. Զոհրաբյանը: