Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը որոշեց 3,6 մլն դրամի տուգանք, 75.000 դրամ պետտուրքի վճարում եւ հերքում սահմանել «ՀԺ»-ի նկատմամբ: Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքը 16 մլն 120.000 դրամ փոխհատուցում էր պահանջել այն հոդվածի համար, որով թերթը տեղեկացրել էր, թե Դուբայում ոստիկանները հարբած վիճակում բերման են ենթարկել Լեւոն Քոչարյանին: Դատարանը որոշեց, որ թերթը չպետք է փոխհատուցի բարոյական վնասի համար, քանի որ դա օրենքով չի սահմանվում: Ի դեպ, «ՀԺ»-ն բողոքարկելու է այս որոշումը: