Փորձում է գնել

06/06/2009

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին ընդդիմադիր «Դաշինք հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ, ՄԱԿ-ում Վրաստանի նախկին մշտական ներկայացուցիչ Իրակլի Ալասանիային առաջարկել է կոալիցիոն կառավարությունում զբաղեցնել վարչապետի պաշտոնը: Այդ տեղեկությունը հրապարակել է վրացական «Ռեզոնանսի» թերթը, որի տվյալներով՝ Սահակաշվիլին նման ձեւով փորձում է փակել արտահերթ ընտրությունների անցկացման թեման, ինչը պահանջում է երկրի ընդդիմությունը: Այս հարցի վերաբերյալ խորհրդակցությունները շարունակվում են, սակայն ընդդիմության դիրքորոշումը դեռեւս հայտնի չէ: Երեկ Սահակաշվիլին կտրականապես հերքել է արտահերթ ընտրությունների հնարավորությունը: Իսկ ընդդիմությունը, որը պահանջում է Վրաստանի նախագահի հրաժարականը, հայտարարում է, որ իր նպատակին կհասնի աշնանը: