Էս էլ ու պըրծ

04/06/2009

«Վրաստանը մենք չենք կորցրել: Նոր տարվա մեկնարկի հետ մեկտեղ` կսկսվի Իրանի վրա ուժային ճնշում, եւ Հարավային Կովկասում կլինի ներգաղթյալների հսկայական ներհոսք: Իրավիճակն ամբողջովին ապակայունացված կլինի: Ո՞վ է փրկելու իրավիճակը՝ Բաքուն, Երեւանը եւ Թբիլիսին կդիմեն Մոսկվային օգնության համար»,- երեկ նման հայտարարություն է արել ՌԴ-ի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, ըստ որի՝ տարածաշրջանում խնդիրների «լավագույն լուծումը այն է, ինչ եղել է Ռուսական Կայսրության օրոք. Բաքվի, Երեւանի, Թիֆլիսի եւ Քութաիսի նահանգներ»: Իհարկե, Ժիրինովսկու ասածներին կարելի է եւ լուրջ չվերաբերվել, բայց նա որպես կանոն՝ իր էքսցենտրիկ հայտարարություններով արտահայտում է ՌԴ քաղաքական վերնախավի տրամադրությունները այս կամ այն հարցի վերաբերյալ: Հաշվի առնելով հայ-ռուսական ներկայիս «ռազմավարական գործընկերության» մակարդակը, Ժիրինովսկին արձանագրել է գրեթե այն կարգավիճակը, որ իրականում ՀՀ-ն ունի ՌԴ-ի հետ հարաբերություններում: