Դեպի Նոր Զելանդիա

04/06/2009

Անգլիական The Economist-ի կողմից պատրաստված` 144 երկրներ ընդգրկող Գլոբալ խաղաղության ինդեքսում, անցյալ տարվա համեմատ 6 կետով անկում գրանցելով, Թուրքիան զբաղեցրել է 121-րդ տեղը: Ըստ թերթի, համաշխարհային տնտեսական ճգնաժամը մեծացրել է բռնությունն ու անկայունությունն աշխարհում: Անցյալ տարի պարենի եւ նավթի գների աճի հետ կապված խորացող տնտեսական հետընթացը մեծ վնաս է հասցրել խաղաղությանը: Ինդեքսի համաձայն, անցյալ տարի ամենախաղաղ երկիրը եղել է Իսլանդիան, որտեղ տնտեսական անկման հետ կապված տեղի ունեցած ցույցերի պատճառով, այս տարի այդ երկիրը զբաղեցրել է 4-րդ տեղը: Ցուցակում 1-ին տեղում է Նոր Զելանդիան: 121-րդ տեղը զբաղեցրած Թուրքիային հետեւում են Հնդկաստանը, Հարավային Աֆրիկան եւ Շրի Լանկան: Ցուցակի ամենավերջին տեղերում հայտնվել են պատերազմն ու բախումները շարունակող Իսրայելը, Սոմալին, Աֆղանստանը եւ Իրաքը: Գլոբալ խաղաղության ինդեքսում երկրները թվարկվում են քաղաքական կայունության, պատերազմի, մարդու իրավունքների, մամուլի ազատության, հանցագործությունների մակարդակի, ռազմական ծախսերի, միջազգային հարաբերությունների եւ ահաբեկչության սպառնալիքի նման ընդհանուր առմամբ 23 չափանիշների համաձայն: Ցուցակի 1-ին տեղերում նշվում են խաղաղ երկրները, վերջերում` բռնություն, պատերազմ եւ այլ վտանգներ պարունակող երկրները: