Թույլ չի տա

04/06/2009

«Ադրբեջանն անկախ պետություն է եւ որեւէ երկրի թույլ չի տա միջամտել իր արտաքին քաղաքականությանը»,- նման հայտարարություն է արել Ադրբեջանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էլխան Պոլուխովը` ի պատասխան Իրանի պաշտոնյաների` օրերս արված այն հայտարարության, որ Աշգաբադը եւ Բաքուն պետք է փակեն Իսրայելի դեսպանություններն իրենց երկրներում, իսկ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի Բաքու ծրագրվող այցն անարգանք է իսլամական աշխարհին: