«168 Ժամը» եւ Տրանսատլանտյան նախաձեռնությունների հայկական կենտրոնը շարունակում են ներկայացնել ԱՄՆ Մարշալի Գերմանական հիմնադրամի (German Marshall Fund of the U.S.) «Թուրքիայի մասին» շարքի հոդվածները: Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Եվրոպական կայունության նախաձեռնության ավագ վերլուծաբան Նիգար Գյոքսելի հոդվածը:
Վերջին ամսվա ընթացքում Թուրքիայում Հայաստանի հետ հարաբերությունների շուրջ տեղի ունեցող բանավեճը մեկ հասնում էր անիրական սպասումների, մեկ պարտվողական վատատեսության: Հաշվի առնելով այդ խնդրի կարեւորությունը, ապրիլի վերջին պարզ էր, որ այդ երկրներին նեղ դրության մեջ կդնեն իրենց հասարակություններում տիրող կոնֆլիկտային տրամադրությունները, մտահանգումները եւ թափանցիկության պահանջները: Ուժեղ քաղաքական ղեկավարությունը ներկայումս կարող է ճոճանակի ճոճվելը կանգնեցնել: Հակառակ դեպքում զանազան հետաքրքրությունների խմբերը կշարունակեն ընտրողաբար պտտել տեղեկատվությունը, որպեսզի թափ հաղորդեն ազգայնական տրամադրություններին:
Ղարաբաղի կարգավորման նշանակությունը
1993թ. ապրիլին Թուրքիան վերջ դրեց Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ուղղությամբ տարվող բանակցություններին եւ փակեց նորանկախ պետության հետ եղած սահմանը, որի պատճառն էր հայկական ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղի անկլավի շրջակայքում գտնվող ադրբեջանական տարածքների գրավումը: Ադրբեջանը շարունակում է դիտել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների բարելավման հնարավորությունը որպես վտանգ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում իր ձեռք բերած բանակցային դիրքի: Այս տարվա ապրիլի սկզբին իրար հակասող հաղորդագրությունները, որոնք գալիս էին Երեւանից եւ Անկարայից, տեղի ունեցող դիվանագիտական բանակցությունների կապվածությունը հակամարտության լուծման հետ, դրամա առաջացրեց հասարակական քննարկումներում: Թեպետեւ այդ երկիմաստությունը տարբեր ժամանակներում կարող էր հարմար լինել ազերի, հայ եւ թուրք խմբերի համար, սակայն դա կայունության նշան չէր հանդիսանա:
Երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հրաժարվեց մասնակցել Ստամբուլում ապրիլի 6-7-ը կայացած Քաղաքակրթությունների դաշինք գագաթաժողովին, Ադրբեջանում դժգոհության մի մեծ ալիք բռնկվեց: Հետագայում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը համոզիչ կերպով ապրիլի 10-ին հայտարարեց, որ Թուրքիան Հայաստանի հետ ոչ մի դեպքում չի ստորագրի որեւէ համաձայնագիր, քանի դեռ Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնություն չլինի: Նաեւ Անկարայի այլ նախարարների եւ հաստատությունների կողմից ընդգծված այդ դիրքորոշումն անդրադարձավ քաղաքական հռետորության վրա: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բարելավման ջատագովները ցնցված էին եւ ջղային: Ինչպես նաեւ թուրք լիբերալների մոտ Ադրբեջանի նկատմամբ բացասական զգացում առաջացավ:
ԱՄՆ-ի գլխավոր դերակատարությամբ ինտենսիվ դիվանագիտական մանեւրումից հետո Անկարայի եւ Երեւանի համատեղ հայտարարությունը հրապարակվեց ապրիլի 22-ի կեսգիշերին, հաստատելով, որ «երկկողմանի հարաբերությունների բարելավման բազմակողմանի կառուցվածքի շուրջ» համաձայնության են եկել, եւ ճանապարհային քարտեզը որոշվել է: Չնայած նրան, որ ճանապարհային քարտեզի իրականացման համար ոչ մի պաշտոնական ժամկետներ չեն հայտարարվել, դե ֆակտո ժամկետը կարող է նշմարվել, քանի որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ եթե սահմանը չբացվի (կամ շարունակի փակ մնալ), ապա նա չի մասնակցի Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը, որը պետք է տեղի ունենա Ստամբուլում հոկտեմբերին: Անկարայից տարածվող նոր տոնայնությունը հետեւյալն է. այդ երկու գործընթացներն իրար վրա «փոխադարձ ազդեցություն ունեն» եւ Թուրքիա-Հայաստան ճանապարհային քարտեզի իրականացման հապճեպությունը կախված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումից: Տոնայնության համաձայնեցումը բարելավումն է այն հստակության մեջ, որի հիման վրա բանավեճն այդ քաղաքականության չափանիշների շուրջ կարող է տեղի ունենալ:
Արտացոլելով նորությունների «պտույտի» միտումն անցած կես տարվա ընթացքում, թուրքական ԶԼՄ-ն զեկուցեց դրամատիկական զարգացումների մասին, որոնք տեղի ունեցան մայիսի 7-ին, երբ Ալիեւն ու Սարգսյանը հանդիպում ունեցան Պրահայում, որը կազմակերպել էր Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ը: Անշուշտ, Թուրքիայի դերն այդ առաջընթացին աջակցելու գործում շեշտվեց: Իսկապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման սկզբունքների շուրջ համաձայնության գալու գործում կա առաջընթաց, սակայն զվարթ ու ինքնավստահ լեզուն հիմք է ստեղծում հիասթափության համար: Բոլոր երեք երկիրն էլ մեկը մյուսի ԶԼՄ-ին մուտք ունեն: Համապատասխան առաջնորդների հայտարարությունների միջեւ եղած հակասությունները միայն դժվարացնում են հետագա առաջընթացը: Առաջնորդությունն ու հստակությունը Հայաստանում եւ Ադրբեջանում վճռական դեր կունենան:
Ապրիլի 24-ի ցնցումները
Ապրիլի Անկարա-Երեւան համատեղ հայտարարությունը երաշխավորեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ զերծ մնալ «ցեղասպանություն» բառի օգտագործումից ապրիլի 24-ին հայերի հիշատակի օրը հղած իր խոսքի մեջ: 1915 թ. դեպքերը ցեղասպանություն ճանաչելու եւ հայ-թուրքական երկկողմանի հարաբերություններ հաստատելու հեռանկարի միջեւ կապը ավելի քան երբեւէ ապահովված է: Անկարան հայտարարեց, որ ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչումը ոչ միայն վերջ կտա Հայաստանի հետ ընթացող գործընթացին, այլ նաեւ կվտանգի զանազան մակարդակներում Թուրքիայի համագործակցությունը ԱՄՆ-ի հետ: Այդ կապը, որն այժմ հաշվի է առնված, կարող է ստեղծել պարտվող-պարտվող իրավիճակ:
Թուրքերը տասնյակ տարիներ շարունակ կարծում են, որ «ցեղասպանություն» տերմինը ոչ միայն անարդար է, այլ նաեւ կարող է բացել ֆինանսական եւ տարածքային հետեւանքների պանդորայի տուփը, եւ այդ դեպքում բոլոր հնարավոր միջոցները դա կանխելու համար արդարացված են: Այնուամենայնիվ, չնայած նրան, որ 1915թ. դեպքերը որպես «ցեղասպանություն» ճանաչել են 20 երկիր, ԱՄՆ-ի կողմից ճանաչումը ոչ մի իրական դերակատարում չէր ունենա Թուրքիայի վրա: Ցեղասպանությունների ճանաչումը, որն ամրագրված է 1948թ. Ցեղասպանության կոնվենցիայում, ունի սիմվոլիկ նշանակություն: Վերջին տասնամյակի ընթացքում ցեղասպանության կոնցեպտը հասցվեց ողբերգությունների ավելի լայն մակարդակի` սկսած գերմանացիների կողմից գաղութային սպանություններով Նամիբիայում, վերջացրած ամերիկյան հնդկացիների ստիպողական տեղահանումով:
Օբաման կարող էր մի քիչ սխալվել, որ ասեր՝ «ցեղասպանություն», չնայած նա իրականում բացատրեց ցեղասպանությունը որպես 1.5 միլիոն հայերի սպանությունները կամ էլ մինչ մահ տեղի ունեցող տեղափոխությունները: Նա օգտագործեց «Մեծ Եղեռն» տերմինը, որը հայերեն նշանակում է՝ մեծ աղետ, եւ օգտագործվում է 1915թ. դեպքերը նկարագրելու համար, քանի որ այդ ժամանակ «ցեղասպանություն» բառը հնարած չէր: Օբամայի ապրիլի 24-ի հայտարարությունը հասարակայնորեն չէին ողջունել ո՛չ թուրքերը, ո՛չ էլ հայերը: Բոլոր կողմերից տարածվում էր քննդատատություն, քանի որ ապրիլի 24-ը հավաքել էր ավելի մեծ հրապարակայնություն, քան սպասվում էր:
Էրդողանը անհանգստություն հայտնեց վիճահարույց պատմական դեպքի քաղաքականացման վերաբերյալ եւ անբարյացակամություն դրսեւորեց Օբամայի բառախաղի նկատմամբ: Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունները պնդեցին, որ երկիրը տեղի տվեց` ստորագրելով մի փաստաթուղթ, որը, ենթադրաբար, տարանջատել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման գործընթացից, այդպիսով գազազեցնելով դաշնակից Ադրբեջանին: Բացի այդ, նրանք նշեցին, որ Թուրքիան երբեւէ առարկա չի հանդիսացել այդպիսի ծանրակշիռ մոտեցումների ԱՄՆ նախագահի կողմից 1915թ. դեպքերի վերաբերյալ: Էրդողանը ճանապարհ հարթեց ազգայնական հռետորության վերադարձի համար:
Հայկական ղեկավարությունն էլ ապրիլին տեղի տվեց: Ադմինիստրացիան ստորագրեց մի փաստաթուղթ, որը, հավանական է, որ բերեց Օբամայի կողմից «ցեղասպանություն» բառը չարտասանելուն, եւ համաձայնեց պատմական հանձնաժողով ստեղծել, որը Հայաստանում ընկալվում է՝ որպես «պատմական փաստերը հարցի տակ դնել» եւ, հետեւաբար, հարված է ցեղասպանության համաշխարհային ճանաչման ջանքերին: Դրա արդյունք հանդիսացավ հայկական կառավարության 4 կոալիցիոն ուժերից մեկի՝ ՀՅԴ-ի, ապրիլի 27-ին կառավարությունից դուրս գալը: Հայկական հասարակական կարծիքը հստակորեն դեմ է Ղարաբաղյան գործընթացի մեջ Թուրքիայի ներգրավվելուն: Այնքան շատ սահմանագծեր չկան, որ հայկական ղեկավարությունը կարողանա անցնել առանց իր վրա կարեւոր պատասխանատվություն վերցնելու` հաշվի առնելով նման ներքին լեգիտիմության դեպքում: Եթե Թուրքիայի հետ բանակցությունները արդյունքի չբերեն, նրանք վերջնականապես կթուլացնեն պրագմատիկության ուժերը, որոնց արտահայտություններն էին բարձր պրոֆիլի նախաձեռնությունները:
Թուրք ծայրահեղական մոտեցումների կողմնակիցների ենթադրությունն առ այն, որ հարաբերությունների հաստատման դեպքում վերջ կդրվի հայերի կողմից ցեղասպանության ճանաչման ձգտումից հրաժարվելը, շատ անիրատեսական է:
Ադրբեջանի հետ Էրդողանի համերաշխության մասին հստակ արտահայտությունները մայիսի 13-ին Բաքու կատարած այցի ժամանակ հարաբերությունները, ոնց որ թե, ապաքինեց: Այնուամենայնիվ, թուրքական արտաքին քաղաքականությունը թվում է առավել անկանխատեսելի՝ հաշվի առնելով վերջերս տեղի ունեցած փոփոխությունները:
Մինչդեռ Թուրքիան շատ բան կարող է անել այդ ցանցի կապերը արձակելու համար, ինչպես նաեւ ուժեղացնել իր եվրոպական երաշխավորագրերը՝ միաժամանակ վստահություն եւ ճշմարտանմանություն կառուցելով աշխարհով մեկ սփռված հայերի շուրջ:
Թուրքիայի ժողովրդավարացման բազմապատկիչ էֆեկտը
Թուրքիայի հարաբերությունները Հայաստանի եւ հայերի հետ միահյուսված են Թուրքիայի ժողովրդավարացման, եվրոպականացման եւ ներքին ուժային բախումների հետ: Հայերի հետ պատմությունը միշտ էլ համարվել է թուրքական ազգայնականության գլխավոր տաբուն, որը տարիներ շարունակ խեղդում է բանավեճը եւ արտահայտման ազատությունը: Այսօր Թուրքիայում կան 65.000 թուրքահայեր, մինչդեռ փոքրամասնությունների իրավունքների եւ կարծրատիպերի շուրջ բանավեճից նույնպես անհրաժեշտ է խույս տալ:
Թուրքիան դրամատիկական քայլեր արեց XXI դար մտնելուց ի վեր. XX դարի սկզբին օսմանյան հայերի ճակատագիրն ուսումնասիրող թուրքերի թիվն աճեց եւ պաշտոնական տեսակետին ազատություն բերելուն մարտահրավեր նետվեց: Մինչեւ վերջերս վտանգավոր բանավեճը սպառնում էր դատաստանի` «թուրքականությանը վիրավորող» կամ այլ ահաբեկող մեղադրանքների հիման վրա: Դա նվազեց Թուրքիայում տեղի ունեցող համապատասխան բանավեճերում զանազան կարծիքների առաջ գալու հետ զուգահեռ: Այնուամենայնիվ, որոշ թուրք մտավորականներ, որոնք հեռուստատեսությամբ կամ պարբերականներում խոսում են Հայաստանի հետ ավելի ինտենսիվ հարաբերություններ ստեղծելու մասին, հանդիպում են ահաբեկման դեպքերի: Այդպիսի ճնշումը միայն մթնոլորտը լցնում է ներքին հակամարտությամբ եւ շեղում է բանավեճը զանազան քաղաքական ընտրությունների առավելություններից: Պետք է լինի զրոյական տոլերանտություն բանավոր հարձակումների եւ թուրք մտավորականների նկատմամբ, երբ նրանք խոսում են այդ հարցերի շուրջ: Սա սկզբունքի ու քաղաքական պատասխանատվության հարց է եւ ոչ մեկի փոխարեն չպետք է որոշեն` հիմնվելով ընդհանուր պահանջարկի վրա: Թուրքական հասարակությունը պետք է այս հարցում ցուցադրի հստակ քաղաքական կամք: Ընդամենը օրենքներ ընդունելն արդյունավետ չէ: Ազատ բանավեճին աջակցելը պետք է հստակորեն նշմարվի: Ե՛վ ԵՄ-ին ինտեգրվելու գործընթացը, եւ՛ թուրք եւ հայ գիտնականների, ինչպես նաեւ՝ հասարակական կազմակերպությունների աճող շփումները կարեւոր դեր են խաղում այս հաջողության պատմության մեջ: Օսմանյան Կայսրության վերջին տարիներին հայերի ողբերգական փորձությունների մասին գիտելիքի եւ երկխոսության աճող հոսքն անխուսափելիորեն կբարձրացնի թուրք ժողովրդի կողմից հայերի հեռանկարների եւ պատճառաբանությունների մասին ընկալումը։
Վերջապես առաջխաղացումը ԵՄ ինտեգրացիայի հարցում Թուրքիայի համար ամեն դեպքում հաղթող-հաղթող տարբերակ է: Թուրքիայում հիմք ընդունող եվրոպական արժեքների եւ ժողովրդավարական ազատությունների աճող մակարդակը կարող է ոգեւորել Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովրդավարացման գործընթացները, ինչպես նաեւ կներարկի այդչափ անհրաժեշտ թափը Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու եւ Եվրոպայի պատկերի գործում: Իր արեւելյան կովկասյան հարեւանների համար Թուրքիայի արժեքը ընդհանրապես հիմնված է նրա եվրոպական տեղակայվածության եւ տրանսատլանտյան նույնականության վրա: Թուրքիան հրապուրանքի կենտրոն է՝ հաշվի առնելով Արեւմտյան աշխարհի ձգվածության գործոն լինելը: Այն փաստը, որ թուրքական սահմանը երեք կովկասյան պետությունների հետ հնարավորություն ունի մի օր դառնալ վերջիններիս սահմանը ԵՄ-ի հետ, ինքնին հեռանկար է, որը կփոխի տարածաշրջանի բալանսը: