Օգտակար է

04/06/2009

Օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար շատ օգտակար միջոց է դաղձի թուրմի, կիտրոնի հյութի եւ 1 թեյի գդալ մեղրի խառնուրդից պատրաստված ըմպելիքի ամենօրյա առավոտյան օգտագործումը: Բացի այդ, այն նաեւ կերկարացնի ձեր երիտասարդությունը, կազատի ենթաստամոքսային գեղձի ու լեղապարկի խնդիրներից:

Կարելի է օգտագործել կիտրոնայուղ. կիտրոնը 1-2 րոպե պահել եռջրի մեջ, ապա կեղեւի հետ միասին աղալ մսաղացով, ավելացնել 100գ սերուցքային կարագ, 1-2 ճաշի գդալ մեղր ու պահել սառնարանում ու քիչ-քիչ օգտագործել:

Ըստ մասնագետների` սննդի մեջ կծու պղպեղի չափավոր օգտագործումը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը: Հայտնի է նաեւ դրա` թոքերը կուտակված լորձից մաքրելու օժտվածությունը:

Տիբեթյան բժշկության մեջ հատուկ տեղ է հատկացված վարդագույն ռադիոլա կամ ոսկե արմատ բույսին: Ռադիոլան կարող է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը անբարենպաստ եղանակի ներգործության, սթրեսների, հիվանդությունների ժամանակ: Այս բույսի պատրաստուկները կարգավորում են նյարդային համակարգի գործունեությունը նեւրոզների, գերհոգնածության դեպքում: Իհարկե, պետք է հիշել, որ գերդոզավորումը կարող է հանգեցնել հակառակ արդյունքի` քնկոտության, աշխատունակության նվազման: Հիպերտոնիկ հիվանդներին խորհուրդ չի տրվում օգտագործել այն: