Պլաստմասսե տարաների ըմպելիքի օգտագործումը կարող է ծանր հետեւանքներ ունենալ առողջության համար: Նման եզրահանգման են եկել ամերիկացի մասնագետները: Հարվարդի հասարակական առողջապահական դպրոցի գիտնականներն իրենց անցկացրած հետազոտությունների արդյունքում պարզել են, որ միայն մեկ շաբաթ շարունակ պլաստմասսե տարայից հեղուկ օգտագործած մարդկանց օրգանիզմում` մեզի մեջ բիսֆենոլ A-ի առկայությունն անցնում է 69 տոկոսից: Բիսֆենոլ A-ն գործածվում է մթերքների ու խմիչքների փաթեթավորման ու տարաների արտադրության մեջ:
Հետազոտողները զգուշացնում են, որ պլաստմասսե շշերի տաքացման արդյունքում, ինչն անում են հաճախ փոքր երեխաների մայրերը, հեղուկի մեջ ներթափանցում են անթույլատրելի քանակության քիմիկատներ: Նույնիսկ երբեմն երեխաները նման դեպքերում հրաժարվում են մանկական սնունդից: