Նախապատրաստվում են հանդիպումներին

04/06/2009

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը նախապատրաստվում է հունիսի 5-ին եւ 9-ին կայանալիք, համապատասխանաբար, Շվեյցարիայի եւ Թուրքիայի ընտրանիների հետ հանդիպումներին: Թիմն իր մարզումներն անցկացնում է Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում: Հավաքականին են միացել թիմ հրավիրված բոլոր լեգեոներները` բելառուսական «ԲԱՏԷ»-ից` Հովհաննես Գոհարյանը, Բելգիայի նորընծա չեմպիոն «Ստանդարտի» ֆուտբոլիստ Հրաչ Յաղանը, բելգիական «Բրյուգեից»` Մասիս Ոսկանյանը, գերմանական «Համբուրգից»` Լեւոն Հայրապետյանը: Թեթեւ վնասվածք է ստացել Երեւանի «Փյունիկի» կիիսապաշտպան Արտակ Ալեքսանյանը, իսկ մյուս ֆուտբոլիստները պատրաստ են հանդիպումներին:

ՀՀ թիմը Շվեյցարիա է մեկնելու այսօր` հունիսի 4-ին: