Նաեւ քյաշ

20/07/2005

Վերջին շրջանում Սամվել Բաբայանի քաղաքական ակտիվացմանը զուգահեռ՝
խոսակցություններ կան նաեւ նրա կողմից բիզնեսի որոշակի ոլորտներում
գործունեություն ծավալելու մասին: Սակայն մեր տեղեկություններով, բացի
բիզնեսի դաշտում արտոնություններ տրամադրելուց, իշխանությունները Ս.
Բաբայանին նաեւ ուղղակի ֆինանսական աջակցություն են ցուցաբերում, որն
իրականացվում է նախագահի Վերահսկողական ծառայության ղեկավար Վահրամ
Բարսեղյանի միջոցով: