2009-2010թթ. փոքր եւ միջին բիզնեսը կազատվի տեսչական բոլոր ստուգումներից: Երեկ ԱԺ-ում` «ՀՀ պետական բյուջեի կատարողականի մասին տարեկան հաշվետվությունը» ներկայացնելիս այդ մասին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Ես ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ մենք ՀՀ նախագահի հանձնարարականով այսօր ընդունելու ենք մի աննախադեպ որոշում` նպատակ ունենալով աջակցելու փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը, ինչպես նաեւ նրանց համար ստեղծելու բարենպաստ միջավայր հարկային վարչարարության առումով: Կառավարության որոշմամբ՝ 2009-2010 թթ. արգելվելու են բոլոր տեսակի տեսչական ստուգումները փոքր եւ միջին ձեռնարկություններում»,- ասել է նա: