2009թ. մայիսի 28-ի դրությամբ նավթի գները համաշխարհային նավթային բորսաներում զգալիորեն աճել են: Նավթային ֆյուչերսների պաշտոնական գները կազմել են` Լոնդոնի InterContinental Exchange Futures-ում IPE Brent Crude-ը` 64,39 (+1,89) դոլար` մեկ բարելի համար, Նյու Յորքի New York Mercantile Exchange-ում` Light, Sweet Crude Oil-ը` 65,08 (+1,63) դոլար` մեկ բարելի համար: Գների աճը կապված է այն հանգամանքի հետ, որ նախօրեին ՕՊԵԿ-ը նավթի արդյունահանման ծավալը թողել է նույն մակարդակի վրա: Այժմ կազմակերպության 11 երկրների համար (Իրաքի վրա չի տարածվում բաժնեմասերի գործողությունը) հանույթի բաժնեմասը սահմանված է օրական 24 միլիոն 845 հազար բարելի մակարդակում: