Ռուսաստանում գրանցվել է խոզի գրիպի` A(H1N1) համաճարակի վարակման երրորդ դեպքը: Այն հաստատվել է գործնական նպատակներով Մոսկվա ժամանած բելառուսցի կնոջ մոտ, ով այժմ բնակվում է Իտալիայում: Այս մասին հաղորդել է ՌԴ պետական սանիտարական գլխավոր բժիշկ Գենադի Օնիշչենկոն: «Սա արդեն երրորդ դեպքն է: Կինն այժմ իրեն նորմալ է զգում: Նրան վաղը դուրս կգրեն հիվանդանոցից, եւ նա կվերադառնա Իտալիա»,- ասել է նա: Օնիշչենկոյի խոսքերով` կինը Մոսկվա է ժամանել մայիսի 25-ին` Պրահայից, իսկ մինչ այդ` մայիսի 19-22-ը, նա գտնվել է Նյու Յորքում: