Նախօրեին Ադրբեջանի բանակի զինվորներից մեկը վարժանքների ընթացքում կրակ է բացել զինծառայողների վրա, ինչի արդյունքում նրանցից չորսը զոհվել են: Այդ մասին կիրակի օրը հաղորդել է ադրբեջանական ANS PRESS գործակալությունը՝ չմասնավորեցնելով, թե երբ է տեղի ունեցել միջադեպը: «Պատահարի հետեւանքով չորս զինծառայողներ տեղում մահացել են ստացված վերքերից, եւս մեկը ծանր վիճակում տեղափոխվել է Գյանջայի զինվորական հոսպիտալ»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշենք, որ վարժանքները տեղի են ունեցել Շամխորի շրջանի Սեյֆալի զինափորձարանում: Հաղորդագրության մեջ նաեւ ասված է, որ արտակարգ պատահարը տեղի է ունեցել զենքի հետ անզգույշ վարվելու պատճառով: Կատարվում է հետաքննություն: ԱՊԱ գործակալությունը հաղորդել է, որ կրակողը եղել է 20-ամյա զինծառայող Օրհան Սաֆարովը: