Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ընդունել է նախկին օլիգարխ Միխայիլ Խոդորկովսկու հայցն ընդդեմ Ռուսաստանի: ՅՈՒԿՕՍ նավթային ընկերության նախկին ղեկավարը պնդում է, որ քննության ընթացքում խախտվել են իր իրավունքները: Խոդորկովսկին մի քանի հայց է ներկայացրել Եվրոդատարան: Սա դատարանի կողմից ընդունված առաջին հայցն է: Նրա նախկին գործընկեր Պլատոն Լեբեդեւը նմանատիպ հայցով դիմել էր Եվրոդատարան: 2007-ին դատարանը վճիռ կայացրեց հօգուտ Լեբեդեւի: