«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Սանկտ Պետերբուրգում սպասվող հանդիպման ժամանակ ավելի շատ բան կախված է լինելու Հայաստանի դիրքորոշումից» Day.Az-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Հետխորհրդային տարածքում հասարակական-քաղաքական գործընթացների ուսումնասիրության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովը: Նրա խոսքով, «եթե Երեւանը պատրաստ չէ այժմ որեւէ փաստաթուղթ ստորագրել, որում ուրվագծված լինի հակամարտության լուծման ամրապնդման որեւէ հնարավորություն, Պետերբուրգում կայանալիք հանդիպման ընթացքում որեւէ բանի հասնելու փորձերն անհիմն կլինեն»: «ԼՂՀ հակամարտության կարգավորման բանալին, անշուշտ, գտնվում է Երեւանում եւ Բաքվում»,- հայտարարել է Վլասովը: