Համաձայնության չեն գա

21/05/2009

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալիները գտնվում են Մոսկվայում եւ Վաշինգտոնում»,- Day.az-ին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել ադրբեջանցի քաղաքագետ Ռաշադ Ռզակուլիեւը: «Չկան ուժեր, որոնք մտահոգված են տարածաշրջանի խնդիրներով: Կան աշխարհաքաղաքական կենտրոնների խմբեր, որոնք առաջ են քաշում սեփական շահերը, որպեսզի գրավեն աշխարհի ռազմավարական կարեւոր տարածաշրջաններից մեկը` Հարավային Կովկասը»,- ասել է նա` ավելացնելով, որ այդ կենտրոնները չեն կարող որեւէ համաձայնության գալ Ղարաբաղի շուրջ: Ռաշադ Ռզակուլիեւը նաեւ հայտարարել է, որ Ռուսաստանին եւ Իրանին տարածաշրջանից դուրս կմղեն ԱՄՆ-ը, Եվրոպան եւ Թուրքիան: