Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին հայտարարել է, որ «համապատասխան հնարավորությունների հայտնվելու դեպքում Եվրամիությունն ի վիճակի կլինի օգնություն ցույց տալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում»: «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում մենք ամբողջովին պաշտպանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործողությունները եւ դրական առաջխաղացում ենք ակնկալում բանակցային գործընթացում: Մենք պատրաստ ենք ըստ ամենայնի աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, բայց ոչ անջատ ձեւով, քանի որ այդ հակամարտության կարգավորման համար անհրաժեշտ է կոորդինացնել համաշխարհային ողջ հանրության ջանքերը»,- երեքշաբթի օրը Բաքվում ասել է Փիթեր Սեմնեբին: