«Մենք մտադիր ենք շարունակել օգնությունը կարիքավոր պետություններին, որոնք ճգնաժամի շրջանում առանձնապես ծանր վիճակում են հայտնվել: Ընդ որում՝ հիմնական ուշադրությունը դարձվելու է մեր մերձավոր հարեւաններին՝ ԱՊՀ-ի երկրներին»,- երեկ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Իտոգիին» տված հարցազրույցում: «Մենք արդեն զգալի միջոցներ ենք հատկացրել Բելառուսին, Ղրղըզստանին եւ Հայաստանին: Ծրագրում ենք այդ նպատակով գործի դնել նաեւ Եվրասիական տնտեսական համագործակցության հատուկ ստեղծված հակաճգնաժամային հիմնադրամը, որի ընդհանուր ծավալը սահմանված է 10 մլրդ դոլար»,- ասել է Ռուսաստանի արտգործնախարարը: