Ըստ թուրքական լրատվամիջոցների` կիրակի օրը առնվազն 30.000 մարդ է հավաքվել Թուրքիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ պահանջելով վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հրաժարականը եւ բողոքելով համալսարանների պրոֆեսորների եւ պետական այլ գործիչների ձերբակալման դեմ, որոնց մեղադրում են հակակառավարական դավադրության մեջ: Հիշեցնենք, որ ավելի վաղ իշխանությունները մոտ 200 մարդ էին կալանել «Էրգենեկոն» արգելված խմբավորման գործունեության հետաքննության շրջանակներում, որի մասնակիցները մեղադրվում են հակակառավարական հեղաշրջում կազմակերպելու մտադրության մեջ: