Չպետք է թույլ տալ

19/05/2009

Թուրքական «Թըդայ Զամանը» հաղորդել է, որ արտաքին քաղաքականության վերլուծաբան Չենգիզ Չանդարը «Ռադիկալ» օրաթերթին ասել է, թե Թուրքիայի վարչապետ Էրդողանը թեեւ փորձում է սփոփել Ալիեւին` ցրելով նրա անհանգստությունները Ղարաբաղի խնդրի առնչությամբ, սակայն դրանով նա Կովկասում Թուրքիայի արտաքին քաղաքականությունը մխրճել է ճահճի մեջ: «Թուրքիան սարսափելի վատ դիվանագիտություն վարեց եւ իր կովկասյան դիվանագիտությունը գերի թողեց Ալիեւին»,- ասել է թուրք վերլուծաբանը: Հայ-թուրքական հարաբերությունների վերջին զարգացումներին է անդրադարձել նաեւ «Միջազգային ճգնաժամային խմբի» Հարավային Կովկասի հարցերով վերլուծաբան Սաբինա Ֆրեյզերը: Նրա խոսքով՝ «Թուրքիան չպետք է թույլ տա, որ Հայաստանի նկատմամբ իր քաղաքականությունը գերի դառնա փակուղի մտած Լեռնային Ղարաբաղի խնդրին կամ ադրբեջանական շանտաժին»: