Ազնավուրը` Ղարաբաղում

19/05/2009

Անցած հանգստյան օրերին Լեռնային Ղարաբաղ է այցելել Շառլ Ազնավուրը: Ստեփանակերտի «Վերածնունդ» անունը կրող կենտրոնական հրապարակում տեղի է ունեցել համերգ, որի ընթացքում ելույթ են ունեցել ֆրանսիացի երգչուհի Լիզ Սարյանը եւ Ազնավուրի ավագ դուստր Սեդա Ազնավուրը: Ստեփանակերտի հազարավոր բնակիչների ներկայությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն Ազնավուրին շնորհել է Ղարաբաղի ամենապատվավոր մրցանակը` Սբ. Գրիգոր Լուսավորչի շքանշանը, որին երգիչն արժանացել է «հայ ժողովրդի առջեւ բացառիկ ծառայությունների եւ վաստակների համար»: