Առանց ճանաչելու

14/05/2009

Օրերս հայտնի դարձավ, որ թիվ 8 ընտրատարածքային հանձնաժողովում «Ժառանգության» ներկայացուցիչ Սերյոժա Հարությունյանը համագործակցել է իշխանությունների հետ եւ վաճառել է հանձնաժողովում իր կուսակցության տեղերը: «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Անահիտ Բախշյանն էլ հայտարարել էր, թե Ս. Ալեքսանյանն իրենց կուսակցին կաշառել է: Մամուլում հրապարակվեց նաեւ, թե վերջինս «առեւանգել» է Ս. Հարությունյանին: Ի պատասխան իր հասցեին հնչած այս մեղադրանքների, Ս. Ալեքսանյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում ոչ ավել, ոչ պակաս ասել է, թե չի ճանաչում Ս. Հարությունյանին: «Ես ոչ մի կապ չունեմ «Ժառանգության» հետ, ես Սերյոժա Հարությունյան չեմ ճանաչում: Բացի դա, թիվ 8 ընտրատեղամասն իմ տարածքում չէ, իմը` իմ պատգամավորական տարածքը թիվ 7-ն է»: