Կթանկանա նաեւ 10 օր հետո՞

14/05/2009

Վերջին օրերին Հայաստանում կրկին արձանագրվել է բենզինի գնի աճ. «Regulyar» տեսակի բենզինի 1 լիտրի գինը 290-ից դարձել է 310 դրամ: Ըստ «Ա1+»-ի, բենզինի գնի փոփոխությունը հասցրել է արձանագրել նաեւ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը: Այս անգամ ինչո՞վ է պայմանավորված բենզինի թանկացումը, եւ հնարավո՞ր է, որ բենզինն էլի թանկանա: Ի պատասխան «Ա1+»-ի այս հարցերի՝ բենզինի խոշոր ներմուծող «Ֆլեշ» ընկերության փոխտնօրեն Մուշեղ Էլչյանն ասել է. «Պայմանավորված է միջազգային գներով: Մոտակա 10 օրերի ընթացքում գինը փոփոխության չի ենթարկվի»: Սա՝ այն դեպքում, երբ միջազգային շուկայում բենզինի գները բարձրացել են ընդամենը վերջին օրերին. մինչ այդ բենզինը բավականին էժանացել էր, իսկ Հայաստանում այդ չզգացվեց: