«Արեւելյան գործընկերության» գագաթաժողովի համատեղ հայտարարությունը

14/05/2009

Մայիսի 7-ին Պրահայում տեղի ունեցավ Եվրամիության «Արեւելյան Գործընկերության» ծրագրի մասնակից երկրների ղեկավարների գագաթաժողովը, որի ընթացքում ստորագրվեց Համատեղ հայտարարություն: Ստորեւ ներկայացնում ենք Հայտարարության ոչ պաշտոնական թարգմանությունը:

«Եվրոպական հանձնաժողովի խորհուրդ, Բրյուսել, Մայիսի 7, 2009թ.

Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Վրաստանի, Մոլդովայի եւ ՈՒկրաինայի Հանրապետությունների ներկայացուցիչները եւ Կառավարության ղեկավարները, Եվրոպական խորհրդի ներկայացուցիչները եւ իր անդամ պետությունների ղեկավարները եւ կառավարությունների ղեկավարները հանդիպել են Պրահայում` «Արեւելյան գործընկերությունը» ստեղծելու միջոցով իրենց հարաբերությունները մի նոր մակարդակի բարձրացնելու նպատակով, եւ ընդունել են հետեւյալ Համատեղ հայտարարությունը.

Եվրոպական Միության եւ գործընկեր պետությունների միջեւ ավելի հեռանկարային համագործակցություն

1. «Արեւելյան գործընկերությունը» ստեղծվել է որպես Եվրոպական խորհրդի անդամ պետությունների եւ նրանց Արեւելաեվրոպական գործընկերների նախաձեռնություն (այսուհետ` գործընկեր պետությունները), ինչպես նաեւ այն ստեղծվել է փոխադարձ հետաքրքրությունների, շահերի եւ ընդհանուր պատասխանատվության հիման վրա: Այն կիրականացվի համատեղ ուժերով եւ լիովին թափանցիկ պայմաններում: Պրահայի գագաթաժողովի մասնակիցները համաձայնում են, որ «Արեւելյան գործընկերությունը» հիմնվելու է միջազգային օրենքների եւ հիմնարար սկզբունքների վրա, ներառյալ ժողովրդավարության, օրենքի իշխանության, մարդու իրավունքների եւ հիմնարար սկզբունքների հանդեպ հարգանքի, ինչպես նաեւ՝ շուկայական տնտեսության, կայուն զարգացման եւ արդյունավետ կառավարման վրա:

«Արեւելյան գործընկերությունը» կառուցվում է առկա երկկողմանի պայմանագրային հարաբերությունների վրա եւ լրացնում է դրանց: Այն իրականացվելու է առանց որեւէ վնաս հասցնելու անհատ պետությունների ձգտումներին Եվրոպական Միության հետ իրենց հետագա հարաբերություններում: Այն հիմնվելու է հարմարեցնելու եւ պայմանականության սկզբունքների վրա: «Արեւելյան գործընկերությունը» իրականացվելու է ԵԽ եւ երրորդ պետությունների հետ երկկողմանի համագործակցության հետ զուգահեռ:

2. «Արեւելյան գործընկերության» հիմնական նպատակն է Եվրոպական Միության եւ շահագրգիռ գործընկեր պետությունների միջեւ քաղաքական միավորման եւ հետագա տնտեսական ներգրավման գործընթացների արագացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելը: Գործընկեր պետությունների հանդեպ ԵԽ քաղաքականության զգալի ամրապնդումը կիրականացվի «Եվրոպական հարեւանության ծրագրի» հատուկ Արեւելյան ընդլայնման զարգացման միջոցով: Այս նպատակով «Արեւելյան գործընկերությունը» ջանքեր կգործադրի գործընկեր պետություններում քաղաքական եւ սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացմանը աջակցելու, դեպի Եվրոպական Միություն նրանց մերձեցման ուղղությամբ: Այն ծառայելու է հանուն ընդհանուր ձգտումների դեպի Եվրոպական խորհրդի, գործընկեր պետությունների եւ իրավամբ ամբողջ Եվրոպական մայրցամաքի կայունությունը, անվտանգությունը եւ բարգավաճումը:

«Արեւելյան գործընկերությունը» հետագայում պետք է նաեւ աջակցի կայունությանը եւ բազմակողմանի վստահության հաստատմանը: Կոնֆլիկտները խոչընդոտում են համագործակցությանն ուղղված գործողություններին: ՈՒստի Պրահայի գագաթաժողովի մասնակիցներն ընդգծում են, որ անհրաժեշտություն կա հասնել հարաբերությունների հնարավորինս արագ խաղաղ կարգավորման` միջազգային իրավունքների եւ սկզբունքների ու այս շրջանակներում ընդունված փաստաթղթերի հիման վրա:

Հետեւաբար, «Արեւելյան գործընկերությունը» կարող է ծառայել հենց գործընկեր պետությունների միջեւ ավելի մոտ կապերի զարգացման համար:

3. «Արեւելյան գործընկերությունը» իր մեջ հստակ քաղաքական ուղերձ է պարունակում բարեփոխումներին ուղղված քաղաքական կուրսը պահպանելու եւ դրան աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ: «Արեւելյան գործընկերությունը» նաեւ լրացուցիչ ազդակ կհանդիսանա գործընկեր պետությունների տնտեսական եւ սոցիալ ու տարածաշրջանային զարգացման համար: Այն կօգնի արդյունավետ կառավարմանը, ներառյալ՝ ֆինանսական ոլորտում, կնպաստի տարածաշրջանային զարգացմանը եւ սոցիալական համախմբմանը, ինչպես նաեւ՝ գործընկեր պետությունների սոցիալ-տնտեսական անհավասարության նվազեցմանը: Այս ճանապարհով, «Արեւելյան գործընկերությունը» լրացուցիչ ազդակ կհանդիսանա համապատասխան միջազգային գործիքների միջոցով տրամադրվող մակրոտնտեսական աջակցության համար:

Ավելի խորը երկկողմ համագործակցություն

4. Պրահայի գագաթաժողովի մասնակիցները կիսում են այն ցանկությունը, որպեսզի ԵԽ եւ գործընկեր պետությունների միջեւ երկկողմ համագործակցությունը խորացվի եւ ավելի ակտիվ դառնա` հաշվի առնելով յուրաքանչյուր գործընկեր պետության առանձնահատուկ իրավիճակը եւ ձգտումները, ինչպես նաեւ հարգելով ԵԽ եւ համապատասխան գործընկեր պետությունների միջեւ արդեն իսկ առկա երկկողմ հարաբերությունները: Նրանք համաձայնեցին, որ «Արեւելյան գործընկերության» հովանու ներքո երկկողմ համագործակցությունը պետք է հիմնադրամին ապահովի Համագործակցության համաձայնագրերով՝ ԵԽ եւ այն գործընկեր պետությունների միջեւ, որոնք ցանկություն ունեն եւ կարող են համապատասխանել դրա արդյունքում նախատեսված արդյունքներին հասնելու համար:

5. Նոր Համագործակցության համաձայնագրերը, ի լրումն առեւտրի եւ ներդրումների առկա հնարավորությունների, կստեղծի կամ նպատակ կհանդիսանա խորը եւ բազմակողմանի առեւտրային տարածքների ստեղծման համար, որտեղ առեւտուրը եւ ներդրումների ազատագրումը կհզորացվի կանոնակարգվող մերձեցմամբ` հանգեցնելով ԵԽ օրենքների եւ ստանդարտների հետ համապատասխանեցմանը: Բաց շուկաները եւ տնտեսական ինտեգրացիան գործընկեր պետությունների զարգացման կարեւոր բաղկացուցիչն են հանդիսանում եւ հիմք են ծառայում ընդհանուր քաղաքական կայունացման համար: ԵԽ եւ գործընկեր պետությունների միջեւ երկկողմ խորը եւ բազմակողմանի առեւտրային տարածքների հիմնումը կարող է երկարաժամկետ կտրվածքով աճել եւ դառնալ խորը եւ բազմակողմանի առեւտրի տարածքների ցանց:

6. Եվրոպական խորհուրդը կկազմի յուրաքանչյուր գործընկեր պետության հետ անհատական Բազմակողմանի ինստիտուցիոնալ զարգացման ծրագրեր` իրենց կառավարման մակարդակը բարձրացնելու, ներառյալ՝ ուսուցումների, տեխնիկական աջակցության եւ ցանկացած համապատասխան նորարարական մեթոդներով:

7. Ապահով միջավայրում քաղաքացիների ազատ տեղաշարժվելու հնարավորությանը եւ վիզայի ռեժիմի մեղմացմանը ուղղված աջակցությունը «Արեւելյան գործընկերության» մեկ այլ կարեւոր բաղկացուցիչ մասն է հանդիսանում: Վիզայի ռեժիմի կարգավորման եւ թուլացման համաձայնագրերի միջոցով՝ այն կաջակցի գործընկեր պետությունների քաղաքացիների ազատ տեղաշարժին. ԵԽ-ն, Միգրացիայի հանդեպ Գլոբալ մոտեցման հետ համապատասխան, նաեւ աստիճանաբար քայլեր կձեռնարկի վիզայի ռեժիմը ամբողջովին հանելու ուղղությամբ, որպես առանձին գործընկեր պետությունների հետ քայլառքայլ կատարվող առաջընթացի երկարաժամկետ նպատակ` պայմանով, որ կլինեն մարդկանց տեղաշարժման անվտանգ եւ լավ կառավարվող պայմաններ:

8. «Արեւելյան գործընկերությունը» նպատակ ունի երկարաժամկետ էներգետիկ ռեսուրսների մատակարարման եւ տրանզիտ տեղափոխման գործում համագործակցության միջոցով ամրապնդել էներգետիկ անվտանգությունը, ինչը նաեւ կիրականացվի ավելի արդյունավետ կանոնակարգման, էներգիայի արդյունավետ օգտագործման եւ թարմացվող էներգիայի աղբյուրների ավելի շատ օգտագործման միջոցով: Համագործակցության համաձայնագրերում կամ ԵԽ եւ գործընկեր պետությունների միջեւ երկկողմանի համաձայնագրերում կարող են դրույթներ ներառվել էներգետիկ անկախության վերաբերյալ: Էներգետիկ համագործակցության համար պետք է հաշվի առնվեն ԵԽ-ի Երկրորդ ռազմավարական էներգետիկ փաստաթուղթը եւ յուրաքանչյուր գործընկեր պետության էներգետիկ քաղաքականությունը:

Կենտրոնացում բազմակողմանի համագործակցության վրա

9. Արեւելյան համագործակցության բազմակողմանի ֆորմատը կապահովվի համագործակցության գործողություններով եւ բաց ու ազատ երկխոսությունով, որոնք կծառայեն Գործընկերության նպատակների համար: Այն կգործի ԵԽ եւ գործընկեր պետությունների համատեղ որոշումների հիման վրա: Այն կապահովվի ֆորումի օգնությամբ, որտեղ կկիսվեն այն տեղեկատվությամբ ու փորձով, որ գործընկեր պետություններն ունեն դեպի անցման, բարեփոխումների մոդեռնիզացման ճանապարհին, այսպիսով ԵԽ-ին տալով լրացուցիչ գործիքներ այս գործընթացն ուղեկցելու համար: Այն կաջակցի ընդհանուր տեսակետների եւ գործունեությունների զարգացմանը: Բազմակողմանի ֆորմատը նպատակ ունի ամրապնդելու հենց գործընկեր պետությունների միջեւ կապը, եւ նաեւ ֆորում կհանդիսանա Արեւելյան համագործակցության հետագա զարգացման վերաբերյալ քննարկում ծավալելու համար:

Օրենսդրական մերձեցումը շատ կարեւոր է այն գործընկեր պետությունների համար, որոնք ցանկանում են ավելի մերձենալ ԵԽ-ի հետ: Բազմակողմանի ֆորմատը կապահովի այս ծրագրում սիստեմատիկ գործողությունների իրականացումը, ներառյալ՝ ուսուցումների եւ ներկայացնող սեմինարների միջոցով, որոնք նպատակաուղղված կլինեն Եվրոպական խորհրդի կողմից ԵԽ օրենսդրության եւ ստանդարտների ներկայացմանը եւ բացատրությանը, ինչպես նաեւ դրանց համեմատությանը համազգային քաղաքականության եւ օրենսդրության հետ:

10. Արեւելյան համագործակցության անդամ պետությունների ղեկավարների կամ Կառավարությունների հետ հանդիպումներ կկազմակերպվեն երկու տարին մեկ անգամ սկզբունքով: Արտաքին գործերի նախարարները կհանդիպեն տարին մեկ անգամ: Այս բարձրաստիճան հանդիպումները կշարունակեն եւ կձեւավորեն Արեւելյան համագործակցության հետագա զարգացումը:

11. Ներկայումս Եվրոպական հանձնաժողովի կողմից մշակված չորս թեմատիկ ծրագրերը թույլ կտան իրականացնել թիրախավորված նիստեր եւ կծառայեն բաց եւ ազատ քննարկումների նպատակով` հիմնվելով համագործակցության հիմնական ոլորտների վրա, մասնավորապես` ժողովրդավարության, արդյունավետ կառավարման եւ կայունության, տնտեսական ինտեգրացիայի եւ ԵԽ քաղաքականության հետ համապատասխանեցմանը ըստ ոլորտների, էներգետիկ անվտանգությանը եւ մարդկանց միջեւ կապեր հաստատելու վրա:

12. Չորս թեմատիկ ծրագրերի նախնական հանդիպումները տեղի կունենան 2009թ. հունիս ամսվա ընթացքում: Յուրաքանչյուր ծրագրի շրջանակներում կընդունվի իրատեսական հիմնական նպատակների ցանկ, որոնք պետք է ժամանակ առ ժամանակ թարմացվեն` համապատասխան աշխատանքային ծրագրի հետ համատեղ, ինչպես նաեւ կվերահսկեն ձեռք բերված առաջընթացի մակարդակը:

Տարեկան ամենաքիչը երկու անգամ հանդիպումներ կկազմակերպվեն` համապատասխան քաղաքականությունների ոլորտներում ներգրավված բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ: Նշված ծրագրերի գործունեության վերաբերյալ հաշվետվություններ կներկայացվեն Արտաքին գործերի նախարարների տարեկան հանդիպումների ժամանակ: Նշված ծրագրերի աշխատանքը կարող է իրականացվել որոշակի ոլորտին վերաբերող հարցերի վերաբերյալ նախարարների մակարդակով հանդիպումների միջոցով: Որոշակի հատուկ ոլորտներում թեմատիկ ծրագրերին աջակցելու նպատակով փորձագետների խմբեր կձեւավորվեն: Առանձին պետությունները իրավունք կունենան մասնակցություն ցուցաբերել կոնկրետ նպատակների համար՝ կախված կոնկրետ ծրագրից, գործողություններից եւ թեմատիկ ծրագրերին վերաբերող հանդիպումներից, որտեղ նրանք կարող են իրենց ներդրումն ունենալ կոնկրետ գործողությունների նպատակների եւ Արեւելյան համագործակցության ընդհանուր նպատակների համար: Արեւելյան համագործակցության բազմակողմանի համագործակցության շրջանակներում իրականացվող գործողությունները պետք է լինեն կամավորական հիմունքների վրա եւ հիմնվեն համագործակցության մոտեցումների վրա:

13. Պրահյան գագաթաժողովի մասնակիցներն աջակցում են այն Առաջնային քայլերին, որոնք լրացուցիչ խթան կհանդիսանան եւ կոնկրետ իմաստ եւ տեսանելիություն կհաղորդեն «Արեւելյան գործընկերությանը», եւ նաեւ ակնկալում են, որ այս կապակցությամբ ծրագրերը կքննարկվեն հնարավորինս շուտ:

14. Եվրոպական խորհրդի եւ համապատասխան գործընկեր պետությունների միջեւ կոմպլեմենտարություն կապահովվի` մասնավորապես, Սեւծովյան համատեղ ջանքերի կապակցությամբ: Այլ տարածաշրջանային ձեռնարկումների վերաբերյալ վերաբերմունքը եւ համագործակցությունը կախված կլինի տվյալ դեպքից:

15. Եվրոպական պառլամենտի, Տարածաշրջանների հանձնաժողովի, Եվրոպական Տնտեսական եւ սոցիալական կոմիտեի, Եվրոպական Ներդրումային բանկի եւ Եվրոպայի Վերակառուցման եւ զարգացման բանկի բարձրաստիճան ներկայացուցիչներ են մասնակցել Պրահայի գագաթաժողովին: Արեւելյան համագործակցությունը իր մեջ ներառելու է բազում մասնակիցների` կառավարության նախարարություններ եւ վարչություններ, պառլամենտներ, քաղաքացիական հասարակություն, միջազգային կազմակերպություններ (օրինակ` ԵԱՀԿ, Եվրախորհուրդ եւ ՏՀԶԿ), միջազգային ֆինանսական ինստիտուտներ, մասնավոր ոլորտը, տնտեսական եւ սոցիալական գործընկերներ` բազմակողմանի համագործակցության ծրագրերի շրջանակներում:

ՈՒստի, Պրահյան գագաթաժողովի մասնակիցները հրավիրում են Եվրոպական խորհրդի եւ այլ գործընկեր պետությունների խորհրդարանականներին իրենց մասնակցությունը ցուցաբերել Եվրոպական պառլամենտի` ԵԽ-Հարեւանության Արեւելյան խորհրդարանական ասամբլեա ստեղծելու գաղափարին միանալ (EURO-NEST PA), իսկ Եվրոպական հանձնաժողովին` պատրաստել եւ առաջարկել «Արեւելյան գործընկերության» համար Քաղաքացիական հասարակության ֆորումի ստեղծման մեթոդներ: Մասնակիցները նաեւ հրավիրում են Եվրոպական Ներդրումային բանկին՝ իր Արեւելյան հարեւանության մանդատի շրջանակներում աշխատելու ներդրումներին նպաստելու ուղղությամբ` հանուն փոքր եւ միջին ձեռնարկությունների: Նրանք հրավիրում են Եվրոպական Ներդրումային բանկին, Եվրոպական Վերակառուցման եւ զարգացման բանկին, ինչպես նաեւ այլ միջազգային ֆինանսական կառույցներին` ստեղծել համապատասխան կառույց փոքր եւ միջին ձեռնարկատիրությանն աջակցելու նպատակով:

Ֆինանսավորումը

16. Եվրոհանձնաժողովի կողմից 2009թ. մարտին ընդունված «Արեւելյան գործընկերության» Հայտարարությանը համաձայն, Եվրոպական Միության կողմից ավելացված ֆինանսական աջակցություն կտրամադրվի, որը կծառայի «Արեւելյան գործընկերության» նպատակների համար` հաշվի առնելով անհատական գործընկեր պետությունների կողմից արձանագրված առաջընթացը: Պրահայի գագաթաժողովի մասնակիցները համաձայնում են, որ Համայնքային դրամաշնորհից եւ ազգային համաֆինանսավորումից բացի, Արեւելյան համագործակցության իրականացման համար կպահանջվի լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ, եւ ուստի նրանք կոչ են անում այլ դոնորներին, միջազգային ֆինանսական կառույցներին եւ մասնավոր սեկտորին՝ լրացուցիչ ֆինանսական աջակցություն տրամադրել՝ բարեփոխումներին, առաջնային նախաձեռնություններին եւ ծրագրերին աջակցելու համար:

17. Արեւելյան համագործակցությունը պետք է ներառի նորամուծական մոտեցումներ` հասարակական եւ մասնավոր ոլորտների միջեւ ավելի խորը համագործակցություն եւ համատեղ ջանքեր կիրառելու նպատակով: Ակտիվ քաղաքական աջակցությունը, ԵԽ կողմից խրախուսվող ազդակները եւ երաշխիքները պետք է համապատասխան պայմաններ ստեղծեն մասնավոր սեկտորի կողմից գործընկեր պետություններում ներդրումներ կատարելու համար` այսպիսով իրենց լուման ներդնելով «Արեւելյան գործընկերության» ծրագրի նպատակներին հասնելու գործում:

18. Պրահայի գագաթաժողովի մասնակիցները խրախուսում են EIB-ին, EBRD-ին եւ այլ միջազգային ֆինանսական հաստատություններին՝ համատեղել իրենց ջանքերը` բոլոր գործընկեր պետություններին աջակցելու բարեփոխումների իրականացման եւ մոդեռնիզացիայի, ինչպես նաեւ՝ համապատասխան ներդրումային ծրագրերի բացահայտման գործում:

Եզրափակիչ դրույթներ

19. Պրահայի գագաթաժողովի մասնակիցները համաձայնում են հասարակության շրջանում «Արեւելյան գործընկերության» հիմնական սկզբունքների եւ նպատակների իրականացման անհրաժեշտության, ինչպես նաեւ՝ աջակցություն ներգրավելու եւ դրա վերաբերյալ տեղեկացվածությունը մեծացնելու շուրջ: Կոնկրետ ծրագրերի եւ գործողությունների բարձր տեսանելիությունը տվյալ նախաձեռնությունն ավելի կմոտեցնի քաղաքացիներին:

20. Պրահայի գագաթաժողովի մասնակիցները կոչ են անում Եվրոպական Միության խորհրդի ներկայիս եւ ապագա նախագահություններին, ինչպես նաեւ Եվրոպական հանձնաժողովին` իրենց համատեղ ջանքերը գործընկեր պետությունների հետ փոխհարաբերություններում ավելի ակտիվացնել` Եվրոպական գործընկերության բազմակողմանի համագործակցության շրջանակներում նախարարների եւ բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով հանդիպումների ժամանակացույցը կազմելու, 2009-2010թթ. ժամանակահատվածի համար թեմատիկ ծրագրերի գործողությունների առաջնահերթությունը սահմանելու, ինչպես նաեւ Առաջնահերթ նախաձեռնությունների շուտափույթ իրականացման վերաբերյալ ծրագրեր կազմելու նպատակով:

21. Պրահայի գագաթաժողովի մասնակիցները վստահ են, որ Պրահայի գագաթաժողովի եւ Եվրոպական համագործակցության ստեղծման արդյունքները նոր թափ կհաղորդեն ժողովրդավարությանը, կամրապնդեն կայունացման եւ բարգավաճման գործընթացները` այսպիսով զգալի նպաստ բերելով մասնակից բոլոր պետությունների քաղաքացիներին: Պրահայի գագաթաժողովի մասնակիցները համատեղ կաշխատեն սույն Համատեղ հայտարարությամբ նախատեսվող նպատակներին հասնելու համար»: