Այսօր վիրահատական միջամտության տեխնիկան օրեցօր վերելք է ապրում` վիրահատական ժամանակակից սարքավորումների ու հատուկ տեսախցիկների շնորհիվ, որոնք թույլ են տալիս վիրահատել մի փոքր կտրվածքի միջոցով: Չիկագոյի Իլինոյսյան համալսարանի վիրաբույժ Լեսլի Դինը առաջինն էր, որ երիկամը հեռացրեց պորտի շրջանում կատարված մի փոքրիկ կտրվածքի միջոցով: Սրա առավելությունը կայանում է արյան քիչ կորստի մեջ: Հիվանդն արդեն հաջորդ օրը կարողանում էր քայլել միջանցքներում, իսկ 2 օր հետո նա արդեն տանն էր: Այս եղանակով կատարվող վիրահատություններից հետո ապաքինումը արագ է տեղի ունենում: