Երեկ 77 տարեկանում վախճանվել է արվեստաբան, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Իգիթյանը: Երեկ Հ. Իգիթյանի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձում նախագահ Սերժ Սարգսյանը ասել է. «…Ժամանակակից արվեստի իգիթյանական թանգարանը նոր շունչ հաղորդեց մեր կերպարվեստի զարգացմանը, իսկ մանկական արվեստի գեղագիտական դաստիարակության կենտրոնն իր տեսակի մեջ եզակիներից է աշխարհում: Մշակույթի այդ օջախներն այսօր էլ քարոզում են արվեստ` առանց պայմանականությունների…»: Հ. Իգիթյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Հ. Իգիթյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա մայիսի 13-ին` Երեւանի քաղաքային պանթեոնում: