Մայիսի 16-ին Հայաստանի բոլոր թանգարանները առավոտից մինչ ուշ գիշեր կբացեն իրենց դռները բոլոր այցելուների համար։ Այդ օրը Եվրոպայի շատ երկրների թանգարանները դառնում են «թանգարանային գիշեր» արարողության մասնակիցը ու մեծ թվով այցելուներ են ունենում։ Հայաստանն արդեն հինգերորդ անգամ է միանում այդ տոնին ու իր բոլոր թանգարանները անվճար է դարձնում։ Այդ օրը լավ առիթ է ընձեռում բոլոր հայաստանցիներին գեղեցիկ ու իմաստալից ժամանց ստեղծելու համար։