Հայազգի մարզիչ Էդուարդ Սարգիսովը նշանակվել է Ռուսաստանի «Չեռնոմորեց»` Նովոռոսիյսկի ֆուտբոլի ակումբի գլխավոր մարզչի պաշտոնակատար: 1990-ական թվականներին Է.Սարգիսովը հանդես է եկել Երեւանի «Արարատ» ֆուտբոլի թիմում` անցկացնելով 19 խաղ, ապա տեղափոխվել է Ռուսաստան: