Պատրաստ են ինքնազոհաբերման

10/05/2009

«Իրանական ժողովուրդը հպարտանում է նրանով, որ այսօր աշխարհում տեղի ունեցող շատ գործընթացների լուծումը կախված է Իրանից»,- նախօրեին շեհիդների ընտանիքների հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը: «Այսօր Իրանն ակտիվորեն մասնակցում է աշխարհում տեղի ունեցող գործընթացներին ու հաղթանակներ է տանում: Բոլորն են համաձայնում Իրանի ժողովրդի կարծիքին»,- ասել է նա: Նա նշել է, որ Իրանի ժողովուրդը շարունակում է պաշտպանել իր գաղափարները եւ պատրաստ է ինքնազոհաբերման: «Այնքան ժամանակ, քանի դեռ Իրանի ժողովուրդն ապրում է այդ սկզբունքների համաձայն, ոչ ոքի առջեւ չի ընկրկի»,- ասել է Ահմադինեջադը: