ՆԱՏՕ-ն չի փրկի

10/05/2009

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժում-միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն հինգշաբթի օրը «Նովոստի Ադրբեջան» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում Վրաստանում ընթացող ՆԱՏՕ-ի զորավարժությունները չեն բերի Միխայիլ Սահակաշվիլիի ռեժիմի ուժեղացմանը: Ըստ նրա, Վրաստանում ստեղծված իրադրությունից միակ ելքը նախագահ Սահակաշվիլիի հրաժարականն է: Պատասխանելով երկրում դիկտատուրայի հաստատման հնարավորության վերաբերյալ հարցին՝ Բուրջանաձեն ասել է. «Վրաց ժողովուրդը դա թույլ չի տա»: